Newmag-ը գրում է.Ինձ համար միշտ անհասկանալի է, ինչպես են նրանք ապրում քաղաքացիական կյանքում: Այս մարդկանց հարցնելն ավելորդ է, նրանք մեկին չեն սպանել, ժամանակին ադրբեջանական ստորաբաժանումներ են վերացրել: Բոնդոն, գրական ու իդեալականացված հերոս չէ, իրական մարդ է, լավագույններից: Թեև բոլորը նրա պես չեն: Բոլորը տարբեր են: Կան նաև հակառակ ծայրահեղությունները:
Այսօր ուրբաթ 13 է, ինձ և օրագրի ընթերցողների համար, միայն: Սովորաբար հանդիպում ենք ամեն ուրբաթ, տարբեր ամսաթվերի: Այսօր էլ է այդպես, պարզապես օրագրի 13-րդ համարն ենք ներակայացնում ուրբաթ օրով:
Անհետացան զինվորների մի մասի ձմեռային վերարկուները՝ բուշլաթները: Կռվի օրերին զինվորները դրանք մի կողմ էին դրել, սենյակում հավաքել, ամբողջ ուժով անցել պաշտպանության, պատժիչ գործողությունների: Ավելի ուշ պարզվեց, որ իրերի մի մասը տարել են: Ընդ որում ոչ միայն վերարկուներ:
Արցախյան ազատամարտի տարիներին էլ գողության դեպքեր եղել են, մոռացվել, մինչդեռ 90-ականների սկզբի և 2016-ի ապրիլի գլխավոր տարբերությունը մեկն է. Այն ժամանակ առաջնագծում կռվում էին իրենց հագուստով, հաճախ քաղաքացիական հագուկապով: Հայկական բանակը չէր կազմավորվել, զինհամազգեստը նույնպես՝ չկար: Մինչդեռ մեկ տարի առաջ՝ բոլոր կամավորականները, մինչև մեկնելը, համազգեստ ստացան: Հետևաբար՝ համազգեստի պակաս չկար, պարզապես բնավորություն էր, գուցե սովորություն, գուցե թյուրիմացություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



